Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում կարող է ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի տեղեկատվական կենտրոններ բացվեն. Ս. Լավրով
Ռուսաստանը չի բացառում, որ Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում հնարավոր է բացվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի տեղեկատվական կենտրոններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ռուսական ավիացիան սկսեց ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում ահաբեկիչների դեմ: