964 դիտում
20:24 12-10-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ամփոփեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքները
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը օրինակելի գնահատեց Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության միջեւ հաստատված համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հյուրընկալումը պարտավորեցնում է առավել ակտիվ ջանքեր գործադրելու Ֆրանկոֆոնիայի նպատակների իրականացման ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով նախարարական համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը, ինչը վկայում է այլ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի հետևողական ջանքերի մասին, բացելու աշխարհը Հայաստանի համար, իսկ Հայաստանն՝ աշխարհի։
Նա արժևորեց Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոնիայի գործունեության բոլոր ուղղություններով՝ նշելով, որ հայկական կողմի որդեգրած բաց քաղաքականությունն ամուր հիմքեր է ստեղծում միջազգային գործընկերության զարգացման համար։
Հանդիպմանը նախարարը եւ գլխավոր քարտուղարը քննարկեցին Կազմակերպության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ կառույցի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Նախարար Նալբանդյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը եւ պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքները կազմակերպության համապատասխան կառույցների հետ։
Զրուցակիցներն ամփոփեցին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքները։ Երկուստեք ընդգծվեց համաժողովի ավարտին ընդունված հինգ բանաձեւերի առանցքային նշանակությունը, որոնք կոչված են առավել ամրապնդելու եւ խորացնելու համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների միջեւ, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ` մշակելու մարդկության առջեւ առկա եւ մարտահրավերներին արձագանքելու լուծումներ։
Համաժողովի՝ ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւի համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարին՝ Հայոց ցեղասպանություն վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։ Իր հերթին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը նշեց, որ Հայոց ցեղասպանության վիշտը միայն հայ ժողովրդի ցավը չէ, այն ողջ առաջադեմ մարդկության ցավն է, որի մասին է վկայում նաեւ նախարարական խորհրդաժողովի մասնակիցների այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։
Հանդիպման ավարտին նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը մամուլի ներկայացուցիչների առջև հանդես եկան հայտարարություններով։ Դրա ընթացքում արտաքին գործերի նախարարը Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին պարգեւատրեց ԱԳՆ ոսկե մեդալով։
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
15:16 12-10-2015
Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին