Իսպանիան և Դավիդ դե Խեան զարմանալի պատմություն կերտեցին. տեսանյութ
Եվրո-2018-ի խմբային փուլի վերջին խաղում Իսպանիայի հավաքականը Կիևում 1:0 հաշվով հաղթեց Ուկրաինային:
Նշենք, որ թեպետ իսպանացիները խաղում էին երկրորդ կազմով, սակայն ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց դարպասապահ Դավիդ դե Խեան, որը բազմաթիվ անհավանական գնդակներ ետ մղեց՝ ուկրաինացիների հարվածներից հետո:
Այդպիսով, Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ թիմը դարձավ, որը Եվրոպայի առաջնության խմբային փուլում 8 խաղ անընդմեջ հաղթել է և գոլ բաց չի թողել:
Նախկինում դա հաջողվել էր Հունաստանին, որը Եվրոպայի՝ 2002-2006 թվականների առաջնությունների խմբային փուլերի 9 խաղում էր հաղթել ու անառիկ պահել դարպասը:
Նշենք նաև, որ պաշտոնական խաղերում Իսպանիայի հավաքական 723 րոպե արդեն գոլ բաց չի թողնում: