3569 դիտում
13:54 13-10-2015
Ի՞նչ պատժի արժանացավ «Դուբայ» հյուրանոցի մոտ հաճախորդին դանակահարած Սուսանանն եւ ինչո՞ւ էր դանակահարել նրան
Ինչպես տեղեկացրել էինք, 34-ամյա Սուսաննա Ազատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող «Դուբայ» անվանումը կրող հյուրանոցային համալիրի գլխավոր մուտքի դիմաց անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ դանակով հարվածել էր Հովիկ Սիմոնյանի կրծքավանդակի ձախ կեսին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:
Կոտայքի մարզ ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել է, որ Հ. Սիմոնյանը հյուրանոցային համար պատվիրելու նպատակով ալկոհոլ օգտագործած վիճակում այցելել է վերը նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիր, որտեղ հանդիպել է համալիրի աշխատակցուհի Ս. Ազատյանին, ով, տեղեկանալով Հ. Սիմոնյանի այցելության նպատակի մասին, միաժամանակ քաջատեղյակ լինելով, որ վերջինս ալկոհոլ օգտագործած վիճակում սովորաբար դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հրաժարվել է տրամադրել հյուրանոցային որևէ համար:
Ցավագին ընդունելով Ս. Ազատյանի մերժումը՝ Հ. Սիմոնյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, որից հետո դուրս է եկել համալիրից, սակայն կարճ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով վերադարձել է համալիրի գլխավոր մուտքի մոտ, որտեղ հանդիպել է Ս. Ազատյանին և կրկին հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:
Լսելով իր հասցեին Ս. Ազատյանի կողմից հնչեցվող պատասխան հայհոյանքները՝ Հ. Սիմոնյանը սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել Ս. Ազատյանի գլխին, դեմքին ու մարմնի այլ հատվածներին, ապա և բռնելով մազերից՝ քաշել ու շարունակել է հարվածներ հասցնել:
Նույն ժամանակ տեսնելով, որ Հ. Սիմոնյանն իր նկատմամբ շարունակում է ոտնձգությունը, Ս. Ազատյանը գրպանից հանել է ծալովի դանակն ու թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ այն է՝ իրեն ծեծի ենթարկող անձի նկատմամբ ընտրելով ոտնձգության բնույթին ու վտանգավորությանը չհամապատասխանող պաշտպանության միջոց՝ կքանստած դիրքից հարվածել է Հ. Սիմոնյանի կրծքավանդակի ձախ կեսին ու անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սուսաննան իրեն ծեծի ենթարկելու համար Հ. Սիմոնյանի դեմ չի բողոքել, հետեւաբար նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, սակայն դատարանը, քննելով գործը, վճռել է Ս. Ազատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
3155 դիտում
17:00 30-11-2015
Ի՞նչ պատժի արժանացավ Սուսաննան, ով «Դուբայ» հյուրանոցի մուտքի մոտ դանակահարել էր Հովիկին
4581 դիտում
22:51 28-07-2015
Ինչ պատժի արժանացավ հորը դանակահարած 25-ամյա Լևիկը եւ ինչու է հայրը նրան ներել
2218 դիտում
17:10 11-11-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանին դանակահարած 18-ամյա հոգեկան հիվանդը
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են