211652_close_icon
views-count3013 դիտում article-date 16:29 13-10-2015

Դամասկոսում գնդակոծվել է Ռուսաստանի դեսպանատունը

Դամասկոսում գնդակոծության է ենթարկվել ռուսական դեսպանատունը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով դիվանագիտական ներկայցուցչության պաշտոնյային: «Երկու ական է ընկել դեսպանատան տարածքում: Դիվանագիտական առաքելության աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Միայն նյութական վնաս է հասցվել»,-նշել է նա: Բացի այդ, ըստ ականատեսի՝ մի քանի ական պայթել է դեսպանատան մոտ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների աջակցության ակցիայի անցկացման վայրում: Ականներն ընկել են այն մասում, որտեղ խաղաղ ակցիան էր ընթանում. Մեկը՝ ալ-Բարադա սպորտային ակումբի մոտ, մյուsը՝ ալ-Ադավիում, ինչի հետևանքով վիրավորներ կան:

Նմանատիպ նյութեր