211652_close_icon
views-count3694 դիտում article-date 20:27 13-10-2015

Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը

Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը: Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրից հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի «Եվրատեսիլ»-ին»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

Նմանատիպ նյութեր