211652_close_icon
views-count1896 դիտում article-date 12:04 14-10-2015

Հոլանդիայի հավաքականը տխուր ռեկորդի հեղինակ դարձավ. տեսանյութ

Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղում Հոլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Չեխիային՝ 2:3: Այսպիսով, Հոլանդիան առաջին անգամ սեփական հարկի տակ երեք անընդմեջ պարտություն կրեց վերջին 54 տարվա ընթացքում: Ավելի վաղ, «նարնջագույնները» սեփական հարկի տակ պարտվել էին Իսլանդիային (0:1) և ԱՄՆ-ին (3:4, ընկերական խաղ): 1961 թվականին Հոլանդիան տանը իրար ետևից պարտվել էր Մեքսիկային, Հունգարիային և Բելգիային: Նշենք, որ Հոլանդիան առաջին անգամ վերջին 30 տարվա ընթացքում չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ուշագրավ է, որ Հոլանդիայի հավաքականիի հարձակվող Ռոբին վան Պերսին այս խաղում դարձավ ինքնագոլի, իսկ հետո՝ գոլի հեղինակ, որը 50-րդն էր հավաքականի կազմում: Այս ցուցանիշով Վան Պերսին իրեն հավասարը չունի Հոլանդիայի հավաքականի պատմության մեջ: Հոլանդիա – Չեխիա՝ 2:3 Կլաս-Յան Հունտելար, 70, Ռոբին վան Պերսի, 83 – Պավել Կոդերաբեկ, 24, Յոզեֆ Սուրալ, 35, Ռոբին վան Պերսի, 66 (ինքնագոլ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր