211652_close_icon
views-count2221 դիտում article-date 17:00 14-10-2015

ՀՖՖ. Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել Ալբանիայի հետ խաղի շուրջ լուրերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պատրաստ չէ մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67583/]տեղեկություններն[/url] այն մասին, որ Ալբանիայի հավաքականը կաշառել է Հայաստանի ազգային հավաքականի չորս խաղացողի՝ Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղում: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ ժամանակներս պաշտոնապես կներկայացնի իր տեսակետն այս թեմայի վերաբերյալ: Ներկա պահին ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել այդ լուրերը», նշված է ՀՖՖ-ի նամակում, որը հասցեագրվել է ռուսական Спорт-Экспресс-ին: Հիշեցնենք, որ այդ խաղում Ալբանիան Հայաստանի հավաքականին հաղթեց 3:0 հաշվով և առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Նմանատիպ նյութեր