34422 դիտում
20:16 16-10-2015
Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շիրակի և Արագածոտնի մարզերն սպասարկող թիվ 1 ճանապարհային ոստիկանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր հոկտեմբերի 16-ին, իր դիմումի համաձայն ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արմեն Կարապետյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Գագիկ Վարդանյանը, ով նախկինում աշխատել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում, Վ. Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից և անցել կադրերի ռեզերվ, նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանը ոստիկանության և ՃՈ համակարգում հայտնի է իր գործի պրոֆեսիոնալ մասնագետ, իր սպասարկած տարածքներում (Շիրակի և Արագածոտնի մարզեր) բնակչության կողմից եղել է միշտ հարգված իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]–ն էլ բազմաթիվ անգամներ ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել Ա. Կարապետյանի և նրա վաշտի աշխատակիցների կողմից կատարված բազմաթիվ դրական աշխատանքների մասին, որոնք ՃՈ աշխատակիցները կատարել են տարվա գրեթե բոլոր եղանակներին, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել և դրա վառ ապացույցն է հանրության կողմից հարգանքը` Ա. Կարապետյանի և նրա գործընկերների նկատմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
28136 դիտում
12:19 29-06-2015
Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետը
19081 դիտում
18:00 27-01-2017
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից