211652_close_icon
views-count1123 դիտում article-date 11:03 17-10-2015

Օբաման հորդորում է Մոսկվային ու Թեհրանին ներդրում կատարել Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Իրանին, Ռուսաստանին, Թուրքիային և Պարսից ծովածոցի երկրներին ներդրում ունենալ Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում, հաղորդում է Ria Novosti-ն: «Մենք շարունակում ենք պահպանել քաղաքական անցման հարցով բանակցություններում Իրանին, Ռուսաստանին, Թուրքիային և Պարսից ծովածոցի մյուս երկրներին ներգրավելու գործընթացը, եթե ցանկանում ենք վերջ դնել հումանիտար ճգնաժամին և փրկել միացյալ Սիրիան»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը: Ռուսաստանը, լինելով Ժնևյան գործընթացի նախաձեռնողներից մեկը, մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման օգտին:

Նմանատիպ նյութեր