211652_close_icon
views-count1040 դիտում article-date 10:02 19-10-2015

Թայվանի ափերին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Թայվանի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10:40-ին: Էիկենտրոնը գտնվել է Թայբեյ քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Ներկա պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին ևս չի հայտարարվել:

Նմանատիպ նյութեր