Ջոն Քերրին պատրաստվում է հանդիպել իսրայելցի և պաղեստինցի ղեկավարների հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, գրում է Guardian-ը:
Նեթանյահուի հետ Քերրին կհանդիպի ընթացիկ շաբաթում՝ Գերմանիայում, սակայն Աբբասի հետ հանդիպման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան: Ամենայն հավանականությամբ հանդիպումը կարող է կայանալ Հորդանանում:
ԱՄՆ-ի պետքարտուղարը հորդորելու է նրանց դադարեցնել վերջին օրերին հատկապես սաստկացած արյունալի բախումները հրեաների և արաբների միջև:
Նշենք, որ կիրակի Իսրայելում հերթական 5 զինված հարձակումներն են տեղի ունեցել իսրայելցիների վրա, որոնք կազմակեպել են պաղեստինիցները: 3 հարձակում իրականացվել է Խևրոնում, 1-ը՝ Երուսաղեմում և ևս 1-ը՝ Կոլանդիում: