211652_close_icon
views-count1066 դիտում article-date 14:03 19-10-2015

Գերմանիան կոչ է անում Սաուդյան Արաբիային աջակցել փախստականների հարցում

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սաուդյան Արաբիա մեկնելու նախաշեմին կոչ է արել թագավորությանը և Պարսից ծովածոցի մյուս երկրներին մասնակցություն ունենալ միլիոնավոր փախստականներին օգնելու գործում, ովքեր փախչում են պատերազմից և փորձում թաքնվել հարևան երկրներում: Այդ մասին սաուդյան Aschark al-Ausat թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: «Համերաշխությունը չպետք է սահմանափակվի միայն Եվրոպայով: Մերձավոր Արևելքի երկրները ևս մեծ պատասխանատվություն են կրում փախստականների ճգնաժամի համար»,-մեջբերում է France Press-ը Շտայնմայերի խոսքը: Նա հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի, իր գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի, ինչպես նաև Պարսից ծովածոցի երկրների համագործակցության խորհրդի նախագահի հետ: Քննարկվելու են Սիրիայի և Եմենի հակամարտությունները և ԻՊ-ի դեմ պայքարի ուղիները:

Նմանատիպ նյութեր