211652_close_icon
views-count1446 դիտում article-date 21:33 19-10-2015

Վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և համանուն թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից հատվածներ: Միջոցառման ավարտից հետո կառավարության ղեկավարը շնորհավորել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասանական անձնակազմին հոբելյանի առթիվ և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ: Ընդգծելով, որ մշակույթի ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում՝ վարչապետը գործադիրի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել թատրոնի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պետական աջակցությունը: 1980 թ. ռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնեց կինոդերասանների թատրոն-ստուդիա, որը բացառիկ երևույթ էր 80-ականների մշակույթում: 1988 թ. թատրոն-ստուդիան վերանվանվեց` կոչվելով հիմնադրի անունով: Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանի դուստրն է` Նարինե Մալյանը, ով շարունակում է հոր սկսած գործը:

Նմանատիպ նյութեր