211652_close_icon
views-count8110 դիտում article-date 14:46 20-10-2015

Հայ փոքրիկ գեղեցկուհին իր պատմական հայրենիքում՝ Թուրքիայում, գեղեցկության մրցույթում գրավեց առաջին տեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչև Թուրքիայում անցկացված «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր 2015» գեղեցկության միջազգային մրցույթում երկրորդ անգամ Հայաստանի դրոշը ծածանվելը՝ 5-ամյա հայուհու մասին քչերը գիտեին, սակայն Էլենի վառ կերպարը, գրավիչ ժպիտն ու վերջին հաղթանակը կարճ ժամանակում նրան մեծ ճանաչում բերեցին: Սոցիալական ցանցերում [url=https://www.facebook.com/asoyanelen?fref=ts]Էլենի [/url]գործունեությանը սկսեցին հետևել ու քաջալերել նրան միանգամից մեծ թվով հայեր: Էլենի հաղթանակների պատմությունը, սակայն, սկսվում է դեռ 2014 թ., երբ նա հաղթում է Հայաստանի «Նոր Նորք-2014 գեղեցկության, նորաձևության և տաղանդի մրցույթ-փառատոնում»` արժանանալով «Միսս հանդիսատեսի համակրանք» տիտղոսին, այնուհետև հաղթում է «Միսս 2014 Հայաստան» և հայաստանյան բազմաթիվ այլ մրցույթներում: Հայուհուն նկատում են ու հրավիրում Թուրքիա` մասնակցելու «Աշխարհի փոքրիկ արքայադուստր» մրցույթին, որտեղ նա միանգամից 2 մրցանակի է արժանանում` գրան-պրիի «Լավագույններից լավագույնը» և «Թոփ մոդել» անվանակարգերում: Առաջին այս հաղթանակից հետո Էլենն այս տարի կրկին ստանում է Թուրքիայում «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր 2015» գեղեցկության մրցույթին մասնակցելու հրավեր: Թուրքիայի Բոդրում քաղաքում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը կայացած մրցույթում, որին մասնակցում էին 30-ից ավելի պետությունների 50-ից ավելի ներկայացուցիչներ, Էլենը նվեր է անում բոլորիս: Կրկնապատկելով իր հաղթանակը` նա արժանանում է «Տիեզերքի փոքրիկ արքայադուստր» և «Աշխարհի թոփ-մոդել» տիտղոսներին, թագադրում իրենից փոքրերին ու ամենակարևորը` հաստատում իր տեղը հաջորդ տարի կայանալիք մրցույթում: Գեղեցկության մրցույթից մի քանի օր է անցել, Էլեն Ասոյանը բարձր տրամադրությամբ շտապել է հայրենիք՝ հայրենակիցների ու իր երկրպագուների հետ կիսելու հաղթական տրամադրությունը: Հարազատների, իրենց ճանաչողների կողմից ջերմ ու բուռն ընդունելության արժանանացած Էլենն «Անկախի» հետ զրույցում պամեց մրցույթի մանրամասների ու իր տպավորությունների մասին: Նա ասաց, որ Թուրքիայում իրեն արդեն ճանաչում են և լավ ընդունելություն ցույց տալիս, հասցրել է ընկերանալ մրցույթի մասնակից տարբեր երկրների գեղեցկուհիների հետ: Էլենի ծնողները նշեցին, որ սկզբում մրցույթը Թուրքիայում անցկացնելու հետ կապված որոշակի մտավախություններ եղել են. դրանց մի մասն էլ կապված է եղել այն հանգամանքի հետ, որ Էլենը որոշել է այս տարի ներկայանալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո, կրծքին անմոռուկ կրել ու անմեղ զոհերի հիշատակին նվիրել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նկարահանված իր տեսաբացիկը, որը ցուցադրվել է Էլենի ելույթի ժամանակ: Հարցին` տեսաբացիկի ներքո հուզվա՞ծ էր քայլում, Էլենն ասում է. «Հուզված չէի, ուրախ ու հպարտ էի քայլում»: Անվախ Էլենի համար խոչընդոտներ չեն եղել, անվտանգությունը ապահովված է եղել, միջադեպեր չեն եղել: Էլեն Ասոյանը վստահ տոնել է երկրորդ միջազգային հաղթանակն ու կրկին բարձրացրել Հայաստանի դրոշը: Էլենի համար մրցույթը նաև ճանաչողական է եղել, փոքրիկ գեղեցկուհիների համար նավով շրջագայություն է կազմակերպվել, Էլենն այցելել է նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի ու այնտեղից սուրբ ջուր բերել Հայաստան: Ի դեպ, Հայաստանի պատիվը բարձր են պահում նաև գեղեցկուհիների մայրիկները: Էլենի մայրիկը ևս փայլել է ու արժանցել «տաղանդավոր մայրիկ» կոչման: Մրցույթի անցկացման ծախսերի վերաբերյալ Էլենի ծնողները նշում են, որ աղջկա մասնակցության բոլոր ծախսերը հոգացել են իրենք, սեփական միջոցներով, ոչ մի աջակցություն չի եղել: Դիմել են պետական մարմիններին, անհատ ձեռներեցներին, բայց դեռևս արձագանքներ չկան, և եթե լինի այդ աջակցությունը, ապա դա միայն կնպաստի Էլենի հետագա հաջողություններին: Այս պահին Էլենը ստանում է նման մրցույթներին մասնակցելու, գովազդներում նկարահանվելու բազմաթիվ հրավերներ ու պատրաստվում հաջորդ տարվան: Մեզ հետ զրույցում Էլենն իր հատուկ երախտագիտությունը հայտնեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանին` մշտապես իր կողքին գտնվելու ու իրեն քաջալերելու համար: Դեռևս պարզ չէ, թե որ երկրում կկայանա հաջորդ տարվա մրցույթը, սակայն որտեղ էլ կայանա այն, Էլենը խոստանում է ներկայանալ վստահ, վարակիչ ժպիտով, բնական գեղեցկությամբ ու անմոռուկը կրծքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր