211652_close_icon
views-count987 դիտում article-date 20:51 20-10-2015

Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում

ոկտեմբերի 16-ին հանրահայտ Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում կայացավ 2015թ. ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես: Երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, գրաքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի տաղավարում ներկայացվեցին Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Ետվարտ Ֆիչիչիյանի «Հայոց ցեղասպանությունը 1912-1922թթ. գերմանալեզու մամուլի լույսի ներքո», Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի չհրատարակված փաստաթղթերը Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն ոճրագործության մասին» և Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում» գրքերը: Այնուհետև Բոխումի համալսարանի գիտաշխատող Քրիստին Փլաթը ընթերցեց մի հատված իր և պրոֆեսոր Միհրան Դաբաղի հեղինակած գրքից: Միջոցառումը վարում էր Գերմանական ռադիոյի Արևելյան Եվրոպայի պատասխանատու Ռութ Յունգը:

Նմանատիպ նյութեր