211652_close_icon
views-count24082 դիտում article-date 20:31 20-10-2015

Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում. վթարի մեջ հայտնվածները 2 ժամից ավելի սպասում էին ՃՈ հետաքննիչի ժամանմանը, սակայն նա այդպես էլ չբարեհաճեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ВАЗ 21 մակնիշի համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում` Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, 23-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած ՎԱԶ-21011 մակնիշի 34 ML 320 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և 5 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը, Արարատ քաղաքի հիվանդանոցի հերթապահ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 ժամից ավելի դեպքի վայրում սպասում էին ՃՈ հետաքննիչին, սակայն վերջինս չէր բարեհաճում ու մարդիկ տեսնելով, որ մեծն հետաքննիչը չի ժամանում իրենց ուժերով մեքենան դուրս բերեցին ձորից և տեղափոխեցին վարորդի տուն: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր