18229 դիտում
09:42 21-10-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը և նշանակվել ոստիկանության պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ է նշանակվել Մնացական Բիչախչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
5841 դիտում
18:51 17-04-2020
Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից