211652_close_icon
views-count1145 դիտում article-date 10:39 21-10-2015

ԱՄՆ-ն 11,25 մլրդ դոլար արժողության 4 ռազմանավ կվաճառի Սաուդյան Արաբիային

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 4 ռազմական նավերի վաճառքի մասին պայմանավորվածությունը, հաղորդում է Ria Novosti-ն: Գործարքը կարժենա 11,25 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության պաշտոնական կայքում: Ըստ պայմանավորվածության՝ գործարքը ներառում է բազմաթիրախային նավերի, նրա պահուստային մասերի և հատուկ սարքավորումների՝ մասնավորապես սպառազինության,կապի և ռադիոհետախուզական սարքերի վաճառք: Պայմանագրով նախատեսված է նաև սաուդցի ռազմածովայինների պատրաստում՝ ռազմանավերի շահագործման հարցում: Ռազմանավերի արտադրությամբ կզբաղվի ամերիկյան Lockheed Martin Corporation ընկերությունը:

Նմանատիպ նյութեր