211652_close_icon
views-count1648 դիտում article-date 19:12 21-10-2015

Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել ռուսներին՝ ցուցաբերվող աջակցության համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ կառավարությանը և ռուս ժողովրդին՝ սիրիական ճգնաժամի դեմ պայքարում ցուցաբերվող օգնության համար: Այդ մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Շնորհակալություն նրա համար, որ նրանք կանգնել են Սիրիայի միասնության և նրա անկախության համար: Ամենագլխավորն այն է, որ այս ամենը արվում է միջազգային օրենսդրության շրջանակներում»,-ասել է Ասադը: Նա հավելել է, որ հենց ռուսական ուժերի շնորհիվ է, որ կանխվել է Սիրիայի տարածք ահաբեկիչների ներթափանցումը:

Նմանատիպ նյութեր