211652_close_icon
views-count1348 դիտում article-date 12:12 22-10-2015

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2015 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2015 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 451 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի. - հայտարարվել է նկատողություն` 52, - հայտարարվել է խիստ նկատողություն` 33, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 27: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 14 նյութեր: [i]ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ[/i]

Նմանատիպ նյութեր