Կիևի «Դինամոյին» կարող են հեռացնել Չեմպիոնների լիգայից. տեսանյութ
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Կիևի «Դինամոյի» նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Չելսիի» հետ սեփական հարկի տակ կայացած խաղի (0:0) ժամանակ տեղ գտած միջադեպի առթիվ:
Նշենք, որ երեկ անգլիական լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որտեղ Կիևի «Դինամոյի» երկրպագուները «Օլիմպիական» մարզադաշտի տրիբունաներում հարձակվում են մի քանի սեջամորթ հանդիսականների վրա:
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել «ռասիստական վարքագիծ» և անկարգություններ տրիբունաներում» հոդվածներով: Գործը կքննվի հոկտեմբերի 27-ին:
Նշենք, որ տեսականորեն ուկրաինական ակումբին կարող են նույնիսկ որակազրկել Չեմպիոնների լիգայի ներկայիս մրցաշարից:
Ավելի հավանական պատիժ է՝ միավորներ հանելը: Իսկ «Դինամոյի» համար ամենաթեթև պատիժը կլինի առանց հանդիսականների մի քանի հանդիպում անցկացնելը: