211652_close_icon
views-count2833 դիտում article-date 08:31 23-10-2015

Արմեն Աշոտյանի պորտֆելի համար անզիջում պայքար է և ՀՅԴ-ում, և ԲՀԿ-ում. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատած, արդեն սկսվել է «արջի մորթու» բզկտոցը. այն է՝ որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, և վերջապես՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Բզկտոցը ոչ միայն ներհանրապետական տանդեմում է, այլև ԲՀԿ-ՀՅԴ կոնլոմերատում: «Նոն ստոպ» կրակահերթի տակ է հայտնվել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. նրա պորտֆելի համար անզիջում պայքար է և ՀՅԴ-ում, և ԲՀԿ-ում: Ո՞ւմ կհասնի ի վերջո այդ նվիրական «աթոռակը», Սերժ Սարգսյանն այս պահին չի ասում: Ավելին՝ ՀՀԿ-ում ցանկանում են, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմեն ոչ թե հանրաքվեից, այլ խորհրդարանական ընտրություններից հետո: Կդիմանա՞ այդքան 125-ամյա ՀՅԴ-ն: ՀՀԿ-ականներն ընդգծված հեգնանքով ասում են՝ դժվար, շատ ծեր է»:

Նմանատիպ նյութեր