211652_close_icon
views-count40105 դիտում article-date 18:11 23-10-2015

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 20-ամյա վարորդը ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 20-ամյա Արտաշես Ալեքսանյանը իր վարած Վազ 2104 մակնիշի 34 TՍ 193 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր