211652_close_icon
views-count10537 դիտում article-date 13:23 25-10-2015

34-ամյա վարորդը Mercedes-ով Վայոց Ձորի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր` հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Գուրգեն Զատիկյանը իր վարած Mercedes մակնիշի 81 OR 808 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում դեպի Մեղրի ընթանալիս դուրս է եկել իր երթևեկելի մասից դեպի ձախ և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զատիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քնչական կամիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարակարանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր