Թայլանդում 2 հարկանի տուրիստական ավտոբուս է կողաշրջվել. կա 8 զոհ, տասնյակ վիրավորներ
Առնվազն 8 մարդ է մահացել, ևս 28-ը տուժել են Թայլանդի Կանչանաբուրի նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
40 ուղևորերով ավտոբուսի վարորդը անհաջող շրջադարձի հետևանքով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին:
Ըստ տեղի ԶԼՄ-ների` տուժածներից 19-ի վիճակը գնահատվում է ծանր:
Նշենք, որ շրջադարձի այդ հատվածը հայտնի է որպես «100 մահացածների ոլորան»: