211652_close_icon
views-count1220 դիտում article-date 09:47 26-10-2015

Կանադայի ափերի մոտ նավ է խորտակվել. կա 4 զոհ

Կանադայի Տոֆինո քաղաքից ոչ հեռու զբոսանավ է խորտակվել: Այս մասին հայտնում է France-Presse-ը: Աղետի հետևանքով կա 4 զոհ: Այս պահին հայտնի է միայն 8 տուժածի մասին: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցերը մտավախություն են հայտնում, որ զոհերի թիվը կարող է աճել: Նահանգի փրկարարական համակարգող կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ նավի վրա աղետի պահին եղել է 27 մարդ: Jamie`s Whale Watching ընկերությանը պատկանող զվոսանավը զբոսանք էր կազմակերպել` կետերին հետևելու համար: Վարկածներից մեկի համաձայն, նավը կարող էր շրջել հենց կետը:

Նմանատիպ նյութեր