211652_close_icon
views-count1949 դիտում article-date 08:14 30-10-2015

Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում. հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաև արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները ևս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում։ Հենց այս փաստն Է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում։ Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ։ Սակայն իրավիճակի ողբերգությունն այն է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը՝ անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են»։

Նմանատիպ նյութեր