211652_close_icon
views-count16931 դիտում article-date 22:18 31-10-2015

Երևանում բախվել են Yamaha մոտոցիկլետն ու Toyota-ն. վերջինի վարորդը պնդում էր, որ ինքը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վարորդն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Ավետիք Իսկանդարյանի վարած Toyota Corolla մակնիշի 04 ZZ 001 համարանիշի ավտոմեքենան և 25-ամյա Գևորգ Ղուկասյանի վարած Yamaha մակնիշի OO 060 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլետը տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում Toyota-ի վարորդ Ա. Իսկանդարյանը հայտարարում էր, որ ինքը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վարորդն է: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր