211652_close_icon
views-count2471 դիտում article-date 20:29 01-11-2015

Գերմանական փոքրիկ քաղաքը, որտեղ ապրում է 102 մարդ, կբնակեցնեն մահմեդական փախստականներով

Գերմանիայի արևմտյան հատվածում գտնվող Սումտե փոքրիկ քաղաքում, որտեղ այժմ 102 մարդ է բնակվում, առաջիկայում սպասվում է բնակչության աճ. այստեղ իշխանությունները մտադիր են մուսուլման փախստականներին բնակեցնել, գրում է The New York Times-ը: Քաղաքապետ Քրիստիան Ֆաբելը տեղեկացրել է, որ դեռ հոկտեմբերի սկզբին էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ առաջիկայում Սումտեն կբնակեցվի մահմեդական 750 փախստականներով: Քաղաքապետն ասել է, որ շատ տարօրինակ է նման քաղաքականությունը, քանի որ բնակավայրը բնակեցվում է մի քանի անգամ ավել մարդկանցով, քան այժմ ապրում են: Սակայն էլ ժամանակ չկա և արդեն երկուշաբթի առաջին փախստականներն են գալու Սումտե: Միաժամանակ, ըստ աղբյուրի, այստեղ չկան խանութներ, դպրոց, ոստիկանական բաժանմունք, իսկ կոյուղին հարմարեցված չէ 1000 մարդու համար: Այսինքնէ հարմար ենթակառուցվածքներ չկան: Բնակիչներից մեկը թերթին ասել է, որ ինքը իհարկե, կարեկցում է փախստականներին, բայց մտավախություններ ունի հարազատ քաղաքի ապագայի համար: Այդ պատճառով ինքը ասել է, որ Անգելա Մերկելի կողմից դավաճանված է զգում իրեն

Նմանատիպ նյութեր