211652_close_icon
views-count22474 դիտում article-date 12:46 02-11-2015

ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո նրանց թափուր մնացած բազկաթոռները գրավեցին պատգամավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Ազգային ժողով, որտեղ կառավարությունը ներկայացնում էր 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Վարչապետի ելույթից հետո ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց նախագիծը՝ նշելով, որ 2016 թ-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ պայմանավորված արտաքին քաղաքական մի շարք գործոններով: 2016թ-ին ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) իրական աճը ծրագրված էր 2,2 տոկոս, իսկ պետական պարտքը կանխատեսում է 5 մլրդ 565 մլն դոլար, որի 86,6 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին: Բյուջեի նախագծի քննարկմանը վարչապետին ուղեկցում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վարչապետի հետ էր նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Քննարկմանը ներկա էին նաև մեծ թվով պատգամավորներ՝ ԲՀԿ-ից, իրենց նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Պավել Սաֆարյանի ելույթից հետո, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս եկան, մի քանի նախարարներ ու պատգամավորներ, երևի մտածելով, որ իրենց միսիան կատարված է, նույնպես լքեցին նշված վայրը, իսկ այդ ընթացքում ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը բազմեց Հովիկ Աբրահամյանի համար նախատեսված բազկաթոռին, իսկ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ՝ Գալուստ Սահակյանի համար նախատեսված բազկաթոռին: Մի քանի ԲՀԿ պատգամավորներ էլ, տեսնելով դա, կատակում էին. «Էս մարդկանց կսեսուր-սկեսրայրը, զոքանչ-աները մեռան, տեղը լենացա՞վ»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` նիստից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+

Նմանատիպ նյութեր