A 321-ի անձնակազմը չի զեկուցել օդանավում վթարային իրավիճակի մասին
ТАСС գործակալության փոխանցմամբ` «Կոգալիմավիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Յունգը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Եգիպտոսում աղետի ենթարկված A 321-ի անձնակազմը չի զեկուցել օդանավում վթարային իրավիճակի մասին:
«Աղետի պահին անձնակազմը ամբողջովին կորցրել է աշխատունակությունը և այդ պատճառով չի եղել օդանավում վթարային իրավիճակի մասին զեկուցելու ոչ մի փորձ» ասել է Վ. Յունգը:
Նշենք, որ «Կոգալիմավիա» ընկերույթունը գտնում է, որ A 321-ի ավերման միակ պատճառը կարող էր լինել մեխանիկական ազդեցությունը օդում, ինչպես նաև բացառում են, որ աղետի պատճառ կարող էր դառնալ անձնակազմի սխալը կամ տեխնիկական խնդիրները: