211652_close_icon
views-count1893 դիտում article-date 12:00 04-11-2015

Չեմպիոնների լիգա. Մահվան խմբում «Մանչեսթեր Սիթին» հաղթող դուրս եկավ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում՝ D խմբում ի հայտ եկավ առաջին թիմը, որը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց: Դա «Մանչեսթեր Սիթին» էր, որը Իսպանիայում 3:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»: Խմբի մյուս խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 1:1 խաղաց Թուրինի «Յուվենտուսի» հետ: Գերմանական ակումբը մեծ առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, 2-րդ խաղակեսում ուներ մեկ խաղացողի առավելություն, սակայն փայլուն հանդիպում անցկացրեց թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը մի քանի դրվագում կարողացավ տպավորիչ սեյվեր կատարել: Այս խմբում «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 9 միավոր և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, ապահովեց նվազագույնը 2-րդ տեղը: «Յուվենտուսն» ունի 8 միավոր, «Սևիլիան»՝ 3, իսկ «Բորուսիան»՝ 2: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր [b]D խումբ[/b] «Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:1 Ֆաբիան Ջոնսոն, 18 – Շտեֆան Լիխշտայներ, 44 «Սևիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:3 Տրեմուլինաս, 25 – Ռահիմ Ստերլինգ, 8, Ֆերնանդինյո, 11, Ուիլֆրիդ Բոնի, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր