211652_close_icon
views-count9775 դիտում article-date 16:01 04-11-2015

Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներից 5-ը հայեր են. տեսանյութ

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի մոտակայքում կործանված AH-12 ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ը հայեր են, 1-ը՝ ռուս: Այդ մասին հայտնում է [url=http://lifenews.ru/news/168048]LifeNews[/url]-ը՝ հղում անելով Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին: Նախնական տվյալներով՝ ավիաաղետի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ: Ջուբայի օդանավակայանի տնօրենի փոխանցմամբ՝ ողջ է մնացել 3 հոգի: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ ինքնաթիռն ընկել է ագարակի վրա: Ինքնաթիռը պատկանում էր Allied Services Limited ընկերությանը, որը տեղակայված է նշված շրջանում և զբաղվում էր բեռնափոխադրումներով: Հայտնի է, որ զոհվածներից 3-ը եղել են օդաչուներ` Սամվել Համբարձումյանը, Սուրեն Պետրոսյանը եւ Գևորգ Թովմասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր