211652_close_icon
views-count2865 դիտում article-date 12:23 05-11-2015

Չեմպիոնների լիգա. Սուարես-Նեյմար և Հալկ-Ձյուբա զույգերը նորից անկասելի էին. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում՝ E խմբում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին: Եվ նորից գլխավոր գործող անձինք երկուսն էին՝ կատալոնացիների հարձակվողներ Նեյմարն ու Լուիս Սուարեսը, որոնք դարձան բոլոր գոլերի հեղինակը, ընդ որում՝ Նեյմարը դուբլ ձևակերպեց: Նշենք, որ Մեսիի բացակայությամբ Սուարես-Նեյմար զույգը խփել է «Բարսելոնայի» վերջին 20 գոլերից 17-ը: E խմբի մյուս խաղ՝ «Ռոմա»-«Բայեր», նորից, ինչպես Լևերկուզենում, վալիդոլային ստացվեց: Իտալական ակումբը առաջին խաղակեսից հետո առջևում էր 2:0 հաշվով, ընդմիջումից անմիջապես հետո «Բայերը» հավասարեցրեց հաշիվը: Սակայն այս անգամ «Ռոման» ձեռքից բաց չթողեց հաղթանակը և խփելով երրորդ գնդակը՝ հաղթեց 3:2: «Բարսելոնան» խմբում գործնականում լուծել է իր հարցերը՝ վաստակելով 10 միավոր, «Ռոման» ունի 5 միավոր, «Բայերը»՝4, իսկ ԲԱՏԷ-ն՝ 3: H խմբում շարունակում է զարմացնել Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը», որը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ շարունակելով մնալ միակ ակումբը մրցաշարում, որը դեռ միավոր չի կորցրել: Այս անգամ «Զենիթը» 2:0 հաշվով Ֆրանսիայում հաղթեց «Լիոնին»: Եվ նորից հիացրեց Հալկ-Ձյուբա զույգը: Երկու գոլն էլ Ձյուբան խփեց Հալկի փայլուն փոխանցումներից հետո: «Զենիթը» նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ: 4-րդ տուրից հետո «Զենիթը» ունի 12 միավոր, «Վալենսիան»՝ 6, «Գենտը»՝ 4, իսկ «Լիոնը»՝ 1: Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 4-րդ տուր [b]E խումբ[/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 3:0 Նեյմար, 30 (11մ), 83, Լուիս Սուարես, 60 «Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 3:2 Մոհամեդ Սալահ, 2, Էդին Ջեկո, 29, Միրալեմ Պյանիչ, 81 (11մ) – Ադմիր Մեհմեդի, 46, Չիչարիտո, 51 [b]H խումբ[/b] «Լիոն» (Ֆրանսիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0:2 Արտյոմ Ձյուբա, 25, 57 «Գենտ» (Բելգիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1:0 Սվեն Կումս, 49 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր