1194 դիտում
15:39 05-11-2015
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրված համագործակցության ծրագրի ընթացքին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Կոմիտաս Վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նմանատիպ նյութեր
1046 դիտում
15:53 21-05-2015
Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
3731 դիտում
23:39 15-01-2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
3353 դիտում
12:39 06-09-2017
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
739 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում