211652_close_icon
views-count2205 դիտում article-date 19:17 05-11-2015

Տուլայի մոտ տուժած ուղևորներով և զոհվածների մարմիններով ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթը օդ է բարձրացել Ռամենսկի օդանավակայանից

Մերձմոսկովյան Ռամենսկի օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածներին և զոհվածներին տեղափոխող` Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Կեսօրին վիրավորներին Տուլայից տեղափոխել են Ռամենսկի օդանավակայան շտապօգնության մեքենաներով` ոստիկանության և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաների ուղեկցությամբ: Շարասյան մեջ են եղել նաև զոհվածների մարմինները տեղափոխող ավտոմեքենաները: Այս պահին օդանավում ողբերգական վթարից տուժած 32 ուղևորներն են, հայկական պատվիրակության անդամները, որի կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև զոհվածների 17 հարազատներ։ Ինքնաթիռը կբերի նաև վթարի 8 զոհերի մարմինները:

Նմանատիպ նյութեր