211652_close_icon
views-count2720 դիտում article-date 08:06 07-11-2015

Բնապահպանական աղետ Կապանում. Վաչագան գետի ջուրը լվացքաջրի պես փրփրած է, ձկները սատկել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է Կապանի Վաչագան գետի աղտոտվածության մասին. «Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզ կատարած վերջին այցելությունից հետո, որը տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 13-ին, Կապանի բնակիչները նկատել են, որ իրենց քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ջուրն աղտոտվել է, մասնավորապես, լվացքաջրի պես փրփրած է։ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այդ մասին ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին, որոնք ջրից փորձանմուշներ են վերցրել՝ աղտոտման պատճառները պարզելու համար։ «Մեղու» ՀԿ ներկայացուցիչ Վլադիկ Ղուկասյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում պատմել է, որ Սերժ Սարգսյանի այցելությանն ընդառաջ մարզի իշխանությունները հատուկ տեխնիկայի և սարքավորումների օգնությամբ մաքրել են գետի հունի մի մասը՝ կուտակված աղբի գարշահոտությունը վերացնելու համար։ Իսկ թե ինչ նյութեր են նրանք այդ աշխատանքների ընթացքում օգտագործել, պարզ կլինի, երբ հայտնի կլինեն վերը նշված փորձաքննությունների արդյունքները։ Առայժմ փաստ է, որ բնապահպանական այդ աղետից հետո գետում նաև ձկներն են սատկել»։

Նմանատիպ նյութեր