211652_close_icon
views-count4233 դիտում article-date 20:29 08-11-2015

Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» հաղթեց ռուրյան դերբիում. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Գելզենկիրխենի «Շալկեին»: Հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը թեպետ գոլի հեղինակ չդարձավ, սակայն շատ ակտիվ էր գործում և նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 29 միավոր և առաջատարից՝ Մյունխենի «Բավարիայից» 5 միավոր է ետ մնում: Գերմանիայի Բունդեսլիգա, 12-րդ տուր «Բորուսիա» (Դորտմունդ)- «Շալկե»՝ 3:2 Սինձի Կագավա, 30, Մատիաս Գինտեր, 43, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 47 – Կլաս-Յան Հունտելար, 32, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր