211652_close_icon
views-count15276 դիտում article-date 10:46 09-11-2015

29-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով Վայոց Ձորի մարզում բախվել է ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Գրիգորյանը իր վարած Nissan Pathfinder մակնիշի 01 FZ 700 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին և ավտոմեքենայում գտնվող ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Արման Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր