ԱՄՆ-ում գետնի տակ է անցել ավտոկայանատեղին. տեսանյութ
ԱՄՆ Միսիսիպի նահանգում ավտոկայանատեղին անցել է գետնի տակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այն գտնվել է ռեստորաննեից մեկի հարևանությամբ, որի այցելուները սկզբում մտածել են, որ երկրաշարժ է տեղի ունենում:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պատճառներով 10 մ լայնությամբ և 100 մ երկարությամբ կայանատեղին անցել է գետնի տակ` կայանված 10 տրանսպորտային միջոցների հետ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: