211652_close_icon
views-count2103 դիտում article-date 14:04 12-11-2015

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է վաճառել Ռոնալդուին և Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո ակումբում լուրջ փոփոխություններ իրականացնել: Պերեսը ցանկանում է վաճառել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Կարիմ Բենզեմային, իսկ նրանց փոխարեն ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին: Նշվում է, որ Պերեսը Ռոնալդուի և Բենզեմայի վաճառքից գոյացած գումարներով ցանկանում է ի վերջո իրականացնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը, որը ձախողվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Sport.es-ը հայտնում է, որ «Ռեալի» նախագահը հաստատակամ է իրականացնել վերոհիշյալ ծրագրերը՝ անկախ այս մրցաշրջանում թիմի արդյունքներից:

Նմանատիպ նյութեր