211652_close_icon
views-count1525 դիտում article-date 15:51 12-11-2015

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Արձանագրելով համագործակության առկա փորձը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց, որ այս տարի Ընկերությունը Պաշտպանության նախարարության կարիքների համար անհատույց տրամադրել էր անհրաժեշտ նյութեր: Սերգեյ Վալկոն պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում:

Նմանատիպ նյութեր