211652_close_icon
views-count1320 դիտում article-date 12:15 13-11-2015

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ծանր հանցագործության դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔծ

2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Էդգար Ա.-ն վիճաբանել է հարևանուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել ինչպես հարևանների, այնպես էլ՝ իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Արտավազդ Մ.-ի հասցեին: Բացի այդ, Էդգար Ա.-ն դիմադրություն է ցույց տվել հասարակական կարգի խախտումը խափանող Կարեն Պ.-ին: Վերջինիս նկատմամբ Էդգար Ա.-ն բռնություն է գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Էդգար Ա.-ն խուլիգանական գործողությունների ընթացքում իր մոտ եղած սառը զենք հանդիսացող դանակն օգտագործելով՝ հարձակվել է Կարեն Պ.-ի վրա և սպառնացել սպանել վերջինիս: Քաղաքացի Էդգար Ա.-ի կողմից սառը զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր