211652_close_icon
views-count1350 դիտում article-date 13:14 14-11-2015

Կենտրոնում համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել է 1300-ից ավելի ծառ. ֆոտոռեպորտաժ

Մայրաքաղաքում ապրիլի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ մասնավոր և պետական հիմնարկ ձեռնարկությունների, ուսումնական կենտրոնների, քաղաքացիների հետ ծառատունկին էր միացել նաև Կենտրոն վարչական շրջանը` ղեկավար Արա Սադոյանի գլխավորությամբ: «Համաքաղաքային ծառատունկը և շաբաթօրյակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն նախաձեռնություններից են, որին ինքնակամ և սիրով միանում են բոլորը: Այս տարի նախաձեռնությունը ուղղված է ինչ-ինչ պատճառներով այրված կանաչ հատվածների վերականգնմանը և, իհարկե, արդեն առկա կանաչ գոտիների ծառերով համալրմանը: Կանաչ գոտիները համալրելու ցանկությունը այսօր համախմբել է բոլորիս»,-լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Արա Սադոյանը: Ընհանուր առմամբ Կենտրոնում համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել են 1300-ից ավելի ծառեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր