211652_close_icon
views-count1178 դիտում article-date 15:54 14-11-2015

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին. ֆոտոռեպորտաժ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի և համակարգի կառույցների աշխատակիցների հետ միասին այսօր Երևանում մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Կազմակերպված ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է շուրջ 5000 տարբեր ծառատեսակների տնկիներ: Նախարարության աշխատակիցները ծառեր են տնկել մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգու և Նոր Նորք համայնքի տարածքներում: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառ, որում իրենց արտադրանքն են ներկայացրել 150 գյուղացիական տնտեսություններ: Նախարարը շրջել է տոնավաճառի տաղավարներով և զրուցել գյուղացիների հետ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր