1140 դիտում
15:45 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները: Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները:
Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
21:35 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
1343 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան