1328 դիտում
16:24 18-11-2015
Վեր են հանվում Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու իրավական հենքերը
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում իրականացրել է հանրային քննարկումներ` նվիրված Հայոց ցեղասպանության առանցքային իրավական ասպեկտներին՝ հնարավորություն տալով շահագրգիռ սուբյեկտներին առավել հստակ պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրավական հարթության հիմնախնդիրների մասին, վեր հանել տվյալ ոլորտում առկա հիմնական իրավաբանական հիմնախնդիրները և պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին հակազդելուն:
Ծրագիրն իրականացվել է 2015թ. փետրվարից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ներկայացուցիչները նշում են, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին այդ միջազգային հանցագործության ճանաչման և դատապարտման ոլորտում իրականացվող պայքարը թևակոխել է նոր փուլ, որի անկյունաքարային բաղադրատարրն է դարձել իրավաբանական ասպեկտը: Հայոց ցեղասպանության խորհրդարանական ճանաչմանը զուգահեռ առավել ակտիվացել է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հիմնահարցը դատաիրավական հարթության վրա տեղափոխելու գործընթացը:
Եվ նշված ծրագիրը նպատակ է հետապնդում վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու համատեքստում, վերլուծել համապատասխան միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր եղանակները, ձևերն ու միջոցները և ներկայացնել հիմնական եզրահանգումները շահագրգիռ անձանց և հաստատություններին:
Ծրագրի բանախոս, միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը կարևորում է այս նախաձեռնությունը։ Նա նշում է, որ իրենց նպատակն էր հնարավորինս մեծացնել այն անձանց շրջանակը, որոնք հետագայում կարող են անցկացված քննարկումներն օգտագործել իրենց գործունեության ընթացքում թե′ երկրի ներսում՝ մասնագիտական կադրեր պատրաստելու տեսանկյունից, թե′ արտասահմանում՝ փորձելով հակադրվել հակահայկական քարոզչական ցանկացած դրսևորման։
Քննարկումները, դասախոսությունները տարբեր թիրախ խմբերի հետ էին, և նրանց հետ աշխատանքի խնդիրներն էլ տարբեր էին։ Մասնավորապես, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ավելի շատ շեշտադրվում էր ճիշտ լուսաբանումը, ինչպես խուսափել հնարավոր հակասություններից, ինչ խնդիրներ առանձնացնել։ Իրավաբանության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպմանը փորձ էր արվում կարծրացնել այս հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը որպես ապագա իրավաբանների և դիվանագետների։ Մասնագիտական լսարանում ուշադրություն էր դարձվում ավելի գործնական հարթության հիմնահարցերի վրա։
Վլադիմիր Վարդանյանն ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին, հանդիպումներ է ունեցել նաև 16 երկրից ժամանած 50 երիտասարդների պատվիրակության հետ։ Օտարազգի լսարանի համար Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, ըստ միջազգային իրավունքի մինչև Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը և դրանից հետո, անդրադարձել է ցեղասպանությանը՝ որպես սոցիալական ֆենոմենի և դրա արգելմանը միջազգային իրավունքում։ Պարոն Վարդանյանը խոսել է ցեղասպանության հայեցակարգի զարգացման, Ցեղասպանության կոնվենցիայի մշակման և ընդունման հիմնահարցերի մասին՝ այս ամենը ներկայացնելով Հայոց ցեղասպանության դատապարտման, ճանաչման համատեքստում։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
Նմանատիպ նյութեր
2743 դիտում
23:56 25-04-2021
Տարոն Սիմոնյան. Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու գործողությունների ծրագիրը պատրաստ է
1309 դիտում
15:06 26-12-2014
Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հիմքերը
2266 դիտում
18:57 22-12-2015
Վեր են հանվում Թուրքիայի և համաշխարհային ուժային կենտրոնների միջև հակասությունները
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված