211652_close_icon
views-count1227 դիտում article-date 16:15 18-11-2015

Ղազախստանը փոփոխություններ է մտցրել ԵՏՄ անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտերի տրամադրման կարգի մեջ

Ղազախստանի Հանրապետության Ազգային էկոնոմիկայի նախարարությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 26-րդ՝ «Աշխատանքային միգրացիա» բաժնի 97-րդ հոդվածի 7 և 8 կետերի կատարման առնչությամբ Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության և Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի կողմից տրամադրած տեղեկատվության առնչությամբ հայտնում է՝ Ղազախստանի Հանրապետությունում որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտերի տրամադրման կարգում փոփոխություններ մտցնելու մասին: Ներկայումս Ղազախստանի Հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացու անձնագրով մինչև 30 օր ժամկետով մուտք գործող Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների քաղաքացիներին միգրացիոն քարտի լրացման պահանջ չի ներկայացվում: Սահմանի հատման մասին նշում արվում է օտարերկրյա քաղաքացու անձնագրի մեջ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր