211652_close_icon
views-count2538 դիտում article-date 15:40 18-11-2015

«Կրասնոդարի» հետ խաղում կորոշվի Մովսիսյանի և Օզբիլիզի ապագան «Սպարտակում»

Երեկ կայացել է Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի նիստը, որին մասնակցել են ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը, գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը և գլխավոր մարզիչ Դմիտրի Ալևնիչևը: Ինչպես հայտնում է Спорт-Экспресс-ը, «Սպարտակի» խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիզի համար «Կրասնոդարի» հետ տանը կայանալիք հանդիպումը որոշիչ է դառնալու: Ըստ պարբերականի, ձմռանը` անկախ «Կրասնոդարի» հետ հանդիպման արդյունքներից, ակումբը կլքեն Կիրիլ Կոմբարովն ու Ժանո Անանիձեն: Նշենք, որ «Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին:

Նմանատիպ նյութեր